Տեղատարափ անձրևների պատճառով Վրաստանի խոշոր քաղաքներից մեկի՝ Քութայիսիի խանութները, շենքերի առաջին հարկերն ու փողոցները լցվել են ջրով: Ջրհեղեղն ամբողջությամբ կաթվածահար է արել քաղաքի երթևեկությունը:
Ջրհեղեղի հետևանքով զոհեր չկան, վնասի չափը ճշտվում է: Առավել շատ են տուժել հունից դուրս եկած Օգասկուրի գետի շուրջն ընկած տարածքները:
Ջրով են լցվել նաև Քութայիսիի երեք հիվանդանոցները: Փրկարարները կարողացել են մեծ դժվարությամբ հեռացնել ջուրը՝ ապահովելով բժշկական հաստատությունների անխափան աշխատանքը:
Ջրհեղեղի հիմնական պատճառը ձևափոխված ջրահեռացման համակարգն է. իրավիճակն առաջացել է վերջերս վերանորոգված փողոցների դրենաժային համակարգի ցածր թողունակության պատճառով: Դրանք չեն կարողացել հեռացնել տեղատարափ անձրևից առաջացած ջրի հոսանքը: Հրշեջ-փրկարարները հարկադրված են եղել փողոցներից քաշել ջուրը: