Արագածոտնի մարզի Արտենի համայնքի մոտ տեղի է ունեցել խոշոր վթար, որի հետևանքով ավտոբուսի վարորդը տեղում մահացել է: Հաղորդվում է, որ բախվել են մարդատար ավտոբուսն ու ռազմատեխնիկա տեղափոխող մեքենան:
Նկարներում երևում է, թե ինչպես է հրանոթը վնասել ավտոբուսը: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ: Դեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հաղորդվում է, որ ժամը 19:30-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի ավտոբուսը Արտենի — Քարակերտ ավտոճանապարհի Արտենի համայնքի տարածքում, անհայտ պայմաններում բախվել է բեռնատարին կցված հրանոթին:
Նկարները՝ armlink-ի: