Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որտեղ հավանության է արժանացել ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ:
2020թ. համար նախատեսվող պետբյուջեն Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է՝ ինչպես դրամային, այնպես էլ դոլարային հաշվարկով։ Ընթացիկ տարվա պետական բյուջեն կազմում է 1,614 տրիլիոն դրամ կամ մոտ 3․4 միլիարդ դոլարից պակաս, 2018-ինը՝ 1,465 տրիլիոն դրամ կամ մոտ 3 միլիարդ դոլար։
Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: