Հոկտեմբերի 2-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանաիրանական սահմանին: Հաղորդվում է, որ Ադրբեջանի Բեյլագանի շրջանի Ամիրզեյթինլի գյուղի մոտակայքում իրանական կողմից երեք հոգի փորձել է հատել սահմանը:
Նշվում է, որ սահմանը հատել փորձողները չեն ենթարկվել սահմանապահների հրահանգին, կրակ են բացել և փորձել են փախչել Իրան: Ադրբեջանական սահմանապահների արձակած պատասխան կրակից երեքն էլ սպանվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է 15 կգ տարբեր տեսակի թմրանյութ: Անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել: