Այլմոլորակայինները կարող են Երկրին հետևել կո-օրբիտային աստղակերպերից

Ամերիկացի ֆիզիկոս Ջեյմս Բենֆորդը (այլմոլորակային կյանքի որոնման SETI նախագծի մասնակից) հայտարարել է, որ այլմոլորակային հնագույն քաղաքակրթությունը կարող է միլիոնավոր տարիների հեռավորությունից հետևել Երկրին:

Բենֆորդի կարծիքով՝ այլմոլորակային քաղաքակրթությունները կարող են իրենց սարքավորումները տեղակայել կո-օրբիտային աստղակերպերի վրա: Այդպիսի երկնային մարմիններից մեկը, որը Երկրի հետ նույն ուղեծրով է շարժվում, աստղագետները հայտնաբերել են 1997թ., իսկ 2010-ական թվականներին հայտնաբերվել են ևս 15-ը:

Որպես օրինակ կարելի է հիշել Կամոալևի (469219) կամ (469219) 2016 HO3 աստղակերպը` բացահայտված 2016թ.: Այն անվանում են Երկրի մշտական քվազիարբանյակ (Կեղծ արբանյակ): Այն Երկրի մոտակայքում կգտնվի ևս մեկ միլիոն տարի՝ նվազագույնը:

Բենֆորդը նշել է, որ այդ կո-օրբիտային աստղակերպերը քիչ են ուսումնասիրված աստղագետների և SETI նախագծի մասնակիցների կողմից: Հետազոտողը կոչ է անում անհապաղ ուսումնասիրել մերձերկրային երկնային մարմինները՝ այլմոլորակային սարքավորումների բացահայտման նպատակով:

Ուշագրավ է, որ ս.թ. ապրիլին հայտնի է դարձել, որ Չինաստանը մտադրություն ունի նմուշահավաք սարքավորում ուղարկել դեպի 2016 HO3 աստղակերպ: Նմուշները հատուկ պատիճով կուղարկվեն Երկիր, իսկ զոնդը կշարունակի թռիչքը դեպի գիսաստղը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.