Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Սոչի:
Հաղորդվում է, որ օդանավակայանում Ալիևին դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Անատոլի Վորոնովսկին, Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին և այլ պաշտոնատար անձինք: