Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել հարկային օրենսդրությունում: Նախատեսվում է ՌԴ-ում գործունեության համար հարկային պարտավորության ենթարկել Google, Facebook և Apple ընկերություններին:
Ֆինանսների նախարարության հիմնավորմամբ՝ հարկահավաքման ոլորտում առկա իրավակարգավորումների հետևանքով այդպիսի խոշոր ընկերությունների կողմից պետբյուջե կատարվող վճարումներն ավելի փոքր ընկերությունների կողմից կատարվող վճարումներից անհամեմատ ցածր է:
Ներկայումս այդպիսի խոշոր ընկերություններն իրենց շտաբ-գրասենյակները տեղափոխում են հարկային ավելի մեղմ պայմաններ ունեցող տարածքներ և վճարում ըստ գրանցման վայրի: Օրինակ՝ Google, Facebook, Microsoft և խաղեր մշակող ռուսական Playrix-ը եվրոպական գրասենյակները հիմնել են Իռլանդիայում: