Էջմիածնում կտեղադրվի առաջին «Խելացի կանգառը». նկարներ

Էջմիածնի քաղաքապետարանի և Խելացի կանգառ ՍՊԸ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի օրը, շահագործման կհանձնվի  Հայաստանում առաջին խելացի կանգառը։

Հաղորդվում է, որ Խելացի կանգառը կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին: Նախատեսված է կանգառի ներդրմամբ ապահովել բնակիչների հարմարավետ երթևեկությունը՝ սպասելաժամանակը դարձնելով հաճելի և արդյունավետ։

Գերֆունկցիոնալ կանգառի հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կտեղեկանան իրենց հետաքրքրող երթուղու համարի, մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու համար նախատեսված երթուղիների և այլնի մասին։ Կանգառին մոտեցող տրանսպորտային միջոցի, օդի ջերմաստիճանի և ժամի մասին տեղեկատվություն հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։

Հայաստանի համար իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել են  բազմաթիվ հնարավորություններ՝  զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, որտե՞ղ սնվել, որտե՞ղ զվարճանալ, անվճար Wi-Fi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր։

Կանգառում ուղևորները կարող են իրենց հարմարավետ զգալ տարվա ցանկացած եղանակին. այն փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բացի այդ, ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով․ ցանկացած պահի կլինի արձագանք նաև իրավասու մարմինների կողմից։

Ստեղծված են բոլոր նախադրյալները տրասնպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հարմար ու հաճելի  դարձնելու համար։  «Խելացի կանգառն» իր տեսակով Հայաստանում կլինի միակը` տրանսպորտային  սպասարկման ոլորտում դնելով նոր ուղենիշ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.