Լյուքսեմբուրգում ընթացող Դյուդելանժ-Ղարաբաղ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում` ֆուտբոլիստների գլխավերևում հայտնվել է դրոն՝ Արցախի դրոշով:
Ադրբեջանցի մարզիկները հիստերիայի մեջ են ընկել` պահանջելով հեռացնել դրոնը, և փորձել են գնդակով հարվածել դրոնին: Փորձերն անհաջող են եղել, իսկ մրցավարը, չկարողանալով հիստերիայի մեջ ընկած ֆուտբոլիստներին վերադարձնել խաղի մեջ, դադարեցրել է հանդիպումը:
Արցախի դրոշով անօդաչուի դեմ պայքարին միացել են նաև ադրբեջանցի երկրպագուները:
Մի քանի րոպե անց խաղը վերսկսվել է: Հաղորդվում է, որ Արցախի դրոշով դրոնը մարզադաշտ է բաց թողել First Armenian Front-ը: Վերջինս Հայաստանի հավաքականի երկրպագուների խումբն է: