Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանում ատոմակայան կառուցել

Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանում ատոմակայան կառուցել:

Ատոմակայանը լինելու է այնպիսին, ինչպիսին կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք հզոր ատոմակայան ենք առաջարկում,- նշել է Լիխաչյովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճում է: 2018թ. ադրբեջանցիների մոտ 14%-ով աճել է պահանջարկը և էլեկտրաէներգիայի գեներացիան, ինչը, Ռոսատոմի տնօրենի խոսքով, բավականին շատ է:

Հավելենք, որ տարածաշրջանում ատոմակայան ունի միայն Հայաստանը: Ռուսաստանի աջակցությամբ ներկայումս ատոմակայաններ են կառուցվում Թուրքիայում և Իրանում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.