Երևանում հոկտեմբերի 6-9-ը WCIT 2019-ն է. խոշոր միջոցառում՝ Հայաստանում

Երևանում հոկտեմբերի 6-9-ը կկայանա WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող 23-րդ համաժողովը խոշոր իրադարձություն է Հայաստանի և հայկական նորարարական ընկերությունների համար:

Միջոցառման շրջանակներում Հայաստանը հյուրընկալելու է 2000-ից ավելի ներկայացուցիչների աշխարհի 70 երկրներից, միջազգային խոշոր կազմակերպություններից: Երևան են ժամանելու նաև շուրջ 20 պաշտոնական պատվիրակություն, համաշխարհային համբավ ունեցող գործիչներ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ թեմայով համաժողովի բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը եւ մի շարք այլ համաշխարհային փորձագետներ:

Հաղորդվում է, որ Google-ը, Facebook-ը, Microsoft-ը կունենան ներկայացուցիչներ: ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ աշխարհում կա միջազգային մակարդակի մի քանի ֆորում, որոնք լուրջ ներկայացվածություն են ունենում և դրանցից մեկն էլ WCIT-ն է:

Նրա կարծիքով՝ միայն այն, որ նմանատիպ հեղինակավոր համաժողով է անցկացվում, արդեն իսկ երկրի իմիջի համար կարևոր է: Եթե այդ առիթն օգտագործվի ու կապեր հաստատվեն հենց այդ կազմակերպությունների հետ, դա բնականաբար մեծ ներդրում կարող է լինել ապագայում՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ հայկական և Հայաստանում գործող ընկերությունները հնարավորություն ունեն ցույց տալու իրենց արտադրանքը, հնարավորությունները: Նրա խոսքով՝ Հայաստանում կան մեծ քանակությամբ ստարտափներ, որոնք ունեն շատ լավ լուծումներ, ու դա կարող է բերել ներդրողների ու շուկայի մասնագետների հետ համագործակցության:

Այս օրերին 20-ից ավելի երկրների նախարարներ են գալու Հայաստան, լինելու է կլոր սեղան, որտեղ նախարարական մակարդակով ներկայացվելու են մեր հնարավորությունները, կքննարկվեն համագործակցության տարբեր շրջանակներ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.