«Թվային արվեստի» առաջին թանգարանը՝ Թբիլիսում

Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում կբացվի Tbilisi Digital Space-ը՝ թվային արվեստի առաջին թանգարանը Վրաստանում:

Նոր թանգարանը գտնվում է Tbilisi Mall առևտրային-ժամանցային կենտրոնում: Այն ունի ընդհանուր 500 քմ տարածք՝ բաղկացած երեք սրահից: Նրանցից յուրաքանչյուրում ստեղծված է մուլտիմեդիայի առանձնահատուկ միջավայր:

Սրահներից մեկում ցուցադրվելու է վրացի գրող Վաժա-Փշավելայի Խմելի Ցիպելի (Չոր հաճար) վեպի հիման վրա պատրաստված ներկայացումը: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ երաժշտություն, գրաֆիկա և թվային տառատեսակ՝ գրողի ձեռագրից վերցված: Կազմակերպիչների խոսքով՝ այն կախարդական աշխարհ է լինելու, որն ամբողջությամբ կուլ է տալիս ներսում գտնվողին՝ դարձնելով պատմության մաս:

Մյուս սրահում այցելուները կհայտնվեն լույսի և գեղեցկության անսահման աշխարհ: Այստեղ ներկայացվելու է Կրակների անտառ էքսպոզիցիան:

Գլխավոր սրահում ներկայացված էքսպոզիցիան նվիրված է բնությանը՝ ծաղիկների, թիթեռների, թռչունների, մեդուզաների, ջրվեժների և օվկիանոսային բնապատկերների սյուրռեալիստական համադրմամբ:

Tbilisi Digital Space-ում նշում են, որ այսուհետ Թբիլիսին կունենա ժամանակակից մուլտիմեդիայի այնպիսի տիրույթ, որտեղ էքսպոզիցիաները մշտապես թարմացվելու են:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.