Տրդատ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Tert.am-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմումը ստացել են:

Հրաժարականը կապված է ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպի հետ, որին, ինչպես հաղորդվել է, մասնակցել էր մարզպետի օգնականը: Տրդատ Սարգսյանի՝ միջադեպին մասնակցությունը դեռևս չի հաստատվել, սակայն մարզպետը նշել է, որ կապ չունի դեպքի հետ, բայց պատասխանատվության գիտակցումը ենթադրում է հրաժարականի ներկայացում:

Տրդատ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Նա հայտարարել էր, որ Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները վայր կդնի երկրում մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո (սեպտեմբերի 24 — հոկտեմբերի 5):

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.