NASA-ն հրապարակել է Լուսնի 3D քարտեզը

ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Լուսնի CGI Moon Kit եռաչափ քարտեզը, որն առաջին հերթին նախատեսված է նկարիչների և համակարգչային գրաֆիկա կազմողների համար:

3D քարտեզի հիմքում ընկած տվյալները ստացվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանքից: Վերջինս արդեն 10 տարուց ավելի գտնվում է լուսնային ուղեծրում և նկարահանում է Երկրի արբանյակը:

LRO-ի վրա տեղադրված է տեսախցիկ, որը կարող է կազմել Լուսնի մակերեսի բարձրորակ քարտեզ: Սարքավորումը մեկ անգամ կարող է լուսանկարել մակերեսի միայն մի փոքր հատվածը, սակայն, քանի որ այն անընդհատ է նկարում, իսկ Լուսինը շարժվում է, LRO-ին հաջողվել է ստանալ բնական արբանյակի գրեթե ամբողջ տեսանելի հատվածի եռաչափ պատկերը:

Լուսին, CGI Moon Kit, նկարը՝ NASA-ի

Եթե նկարիչը ցանկանա իր աշխատանքում վերարտադրել Լուսնի մակերեսը, ապա նրան պետք է լինելու նրա տոպոլոգիայի մասին տեղեկություն: LRO-ի վրա տեղադրված բարձրությունը չափող լազերային սարքի միջոցով էլ հենց այսպիսի տվյալներ են ստացվել:

Քարտեզը կարելի է տեղադրել նկարի վրա, պտտել այն առանցքի շուրջը՝ ստանալով վիրտուալ գլոբուս: NASA-ի Հոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի վիզուալիզացիայի կենտրոնից Էռնի Ռայթը ստացված ամբողջ տեղեկությունը համախմբել է քարտեզում: Այն նման է տոպոգրաֆիական քարտեզին, որտեղ փաստացի բարձրության փոխարեն գույնն է փոխվում:

Ռայթի խոսքով՝ CGI Moon Kit-ը LRO-ի տվյալները հասանելի կդարձնի բազմաթիվ նկարիչների համար:

Երկրի բնական արբանյակի եռաչափ քարտեզը կարելի է բեռնել անվճար՝ այստեղ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.