Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հաղորդվում է, որ երեխաներն ու անձնակազմն արդեն տարհանված են, փրկարարները սպասում են սակրավորներին: Դպրոցն ու դպրոցի մերձակա հատվածը սահմանազատված է:
Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը նշել է, որ ընդհանուր շենքը ստուգված է, առերեւույթ ոչ մի բան չկա: Վերջնական եզրակացություն կտան սակրավորները:
ԼՐԱՑՎԱԾ 1. Նախնական տվյալներով՝ ահազանգը կեղծ էր:
ԼՐԱՑՎԱԾ 2. Ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է: Աշխատանքներ են տարվում՝ կեղծ ահազանգ կատարողին բացահայտելու ուղղությամբ:
Նկարը՝ armeniasputnik.am-ի