Սիրիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված` ՀՀ Անվտանգության խորհուրդը մշակում է հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հետևանքով հայկաբնակ շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։