Կառավարության այսօրվա նիստից առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել՝ դատապարտելով թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում ձեռնարկած ռազմական գործողությունները՝ դրանք որակելով ապօրինի:
Վարչապետը Կառավարության անդամներին առաջարկել է նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկել Սիրիայում ստեղծված վիճակն ու դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Մինչ այդ՝ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ արտգործնախարարությունը: Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կապ է հաստատել Հալեպում ՀՀ հյուպատոսի հետ՝ տեղեկանալու իրավիճակին:
Հաղորդվում է, որ թուրքական ուժերը ռմբակոծում են Էթ-Թել-էլ-Աբյադ, Էլ-Քամիշլի, Թրպեսիե, Ռաս-էլ-Աին քաղաքները: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցել է 10-ից, վիրավորները 20-ից ավել են: