Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ Արմենիա Վայն գինու գործարանում տեղի է ունենում Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի ներդրումային համաժողովը, որի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, նախարարներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:
Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:
Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի ներդրումային համաժողովին ներկայացվում են 30 գործարար ծրագրեր, միջոցառումն ուղեկցվում է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ: