Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը (Heiko Maas) հայտարարել է, Կառավարությունը դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիա` Սիրիայի հյուսիսում Անկարայի ձեռնարկած հարձակման պատճառով:
Նախարարը նշել է, որ այլևս չի տրամադրվելու այնպիսի զինատեսակների մատակարարման թույլտվություն, որոնք կարող են օգտագործվել Սիրիայում: Մաասի խոսքով` ԳԴՀ նախարարների խորհուրդը դեռևս 2016թ.-ին սահմանափակել էր Թուրքիա մատակարարվող սպառազինությունը: Հատկապես Աֆրինում թուրքական ստորաբաժանումների իրականացրած գործողություններից հետո ավելի պայմաններն էին խստացվել, բայց մատակարարումն ամբողջությամբ չէր դադարեցվել:
Հաղորդվում է, որ 2019թ. առաջին 4 ամիսների ընթացքում Անկարան Գերմանիայից ստացել է 184,1 մլն եվրոյի սպառազինություն և հանդիսանում է գերմանական զենքի թիվ 1 մատակարարը: 2018թ. Գերմանիան Թուրքիա է մատակարարել 242,8 մլն եվրոյի զինամթերք, ինչը գերմանական զենքի վաճառքի (տարեկան 770,8 մլն եվրո) 1/3-րդ մասն է կազմում:
Հիշեցնենք՝ Թուրքական բանակը հոկտեմբերի 9-ին ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որին դեմ են արտահայտվել նաև իր դաշնակիցները: ԵՄ-ը, Հայաստանը, Իրանը մի շարք այլ պետություններ ու կառույցներ դատապարտել են հարձակումը և խաղաղ բնակավայրերում մարտական գործողությունների ծավալումը: