Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է: Նա Էր-Ռիյադում բանակցություններ է վարել թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։

Հանդիպումից առաջ հնչել է ՌԴ հիմնը, որի կատարումը, սակայն, ուղեկցվել է սխալ հնչյուններով: Տեսանյութում երևում է նաև նախագահ Պուտինի դժգոհությունը:
Ռուսաստանի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը մասնակցել են տիեզերագնացության, մշակույթի, առողջապահության և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող միլիարդավոր դոլարների ներդրումային պայմանագրերի ստորագրման արարողությանը: