Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը: