Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում քարտեզներ է տեղադրում, որտեղ Թուրքիան ավելի մեծ չափեր ունի, այլ երկրների տարածներն է գրավել, իր խոսքով՝ ազատագրել, հանդիպում են նաև Մեծ Թուրանի քարտեզներ:
Այս անգամ Աքարը բավարարվել է սեղմ սահմաններում՝ հետևյալ գրառմամբ. Մենք աչք չենք դրել ուրիշների տարածքների վրա. մենք կվերցնենք այն, ինչ մերն է:
Թուրքիայի պաշտպանության նախարարի հրապարակած քարտեզում այդ երկրի տիրապետության ներքո են հայտնվել Հայաստանը, վրացական Բաթումին ու հարավ-արևմտյան հատվածը, Բուլղարիայի և Հունաստանի մի մասը, Կիպրոսն ամբողջությամբ, Սիրիայի ամբողջ հյուսիսային հատվածը, Իրաքի հյուսիսը, Իրանի հյուսիս-արևմուտքը:
Հուլուսի Աքարի հրապարակմանն անդրադարձել են «նվաճված» երկրների օգտատերերը.