ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Արաբկիր բժշկական կենտրոնում բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից: Սա երեխային լյարդի փոխպատվաստման առաջին դեպքն է Հայաստանում: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս տարի մեծահասակին առաջին լյարդի փոխպատվաստումն իրականացվել է Աստղիկ ԲԿ-ում՝ ռուսաստանցի գործընկերների հետ:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:
Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին նախարարը պայմանավորվել էր Բելառուսի առողջապահության նախարարի հետ 2019թ. հունվարին Մինսկ կատարած պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր Մինսկում 11 հայ մասնագետների համար:
Նախարարը հայտնել է, որ դոնորի և ռեցիպիենտի վիճակն այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին և առողջություն է մաղթել նրանց: