Ըստ շվեյցարական բանկի՝ Հայաստանն ավելի հարուստ է, քան՝ Վրաստանը

Շվեյցարական Credit Suisse բանկը համաշխարհային հարստության մասին զեկույց է հրապարակել, որտեղ Հայաստանն այն պետությունների շարքում է, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ (lower middle income):

Համաձայն շվեյցարական բանկի տվյալների՝ Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը կազմում է 42 միլիարդ դոլար:

Վրաստանի բնակչության ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 37 միլիարդ դոլար: Այն նույնպես ընդգրկված է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբում: Միջինից բարձր եկամուտ ունեցող (upper middle income) պետությունների շարքում է Ադրբեջանը, որի բնակչության ընդհանուր ունեցվածքը հաշվվել է 83 միլիարդ դոլար:

Credit Suisse բանկի գնահատմամբ՝ 2019թ. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու միջին ունեցվածքը կազմել է 19,517 հազար դոլար: Հաղորդվում է, որ միջին բաժանարարն անցնում է 8,309 հազար դոլար մակարդակով, այսինքն՝ բնակչության մի մասն ունի դրանից քիչ կապիտալ, մյուսը մասը՝ ավելի շատ:

Վրաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի 12,609 հազար դոլար, իսկ միջին բաժանարարը 5,226 հազար դոլար է: Ադրբեջանցիներն ունեն 11,865 հազար դոլար միջին ունեցվածք, իսկ միջին բաժանարարը կազմում է 5,150 հազար դոլար:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.