Նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին խնդրել է ստուգումներ կատարել ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ նախարար Ֆ.Ցոլակյանը դիմել է Հանրապետության վարչապետին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով:

Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում էին տարածել, որտեղ խոսվում էր բարձրաստիճան ոստիկանի նկատմամբ ծառայողական քննության մասին: Ուշագրավն այն էր, որ ոստիկանն ինքն էր դիմել իր ենթակայության ներքո գտնվող դեպարտամենտին՝ իր նկատմամբ քննություն իրականացնելու համար: Ոստիկանը թույլ էր տվել ծառայողական խախտում և պահանջել էր բացահայտել պատճառն ու պատժել իրեն:

Նույնը չէ, սակայն բնույթով նման մշակույթի նախադրյալներ, կարծես, Հայաստանում են ձևավորվում: Այս դեպքում, մասնավորապես, ԱԻՆ-ում կոռուպցիայի և հովանավորչության մասին տարածված տեղեկությունների իսկությունն ուսումնասիրելու նպատակով Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին դիմել է ստուգումներ սկսելու խնդրանքով:

Հաղորդվում է, որ լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, ըստ որի՝ Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Այնտեղ նշվել է, թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների շքերթի ականատես չեն եղել: Լրատվամիջոցը նշել է նաև, թե անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել է, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ, և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ: Հաղորդման մեջ նշվում է, որ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում նյութի հրապարակումը և ով է դրա ետևում կանգնած:

Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է Նիկոլ Փաշինյանին խնդրել է ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացնել՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունը:

Նախարարությունից հիշեցնում են, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.