Քադաֆիի անհետացած միլիարդներն ու տոննաներով ոսկիները

Նորագույն պատմության ուսումնասիրողներից շատերը համարում են, որ 2011թ. մարտին (մահից որոշ ժամանակ առաջ) Լիբիայի դիկտատորը՝ գնդապետ Մուամմար Քադաֆին հանդիսացել է մոլորակի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվել է 200 մլրդ դոլար, սակայն մահից հետո հսկայական կարողության մեծ մասն անհետացել է:

Ոսկե դինար՝ ընդդեմ ԱՄՆ տնտեսության

Մուամմար Քադաֆին իսլամական Լիբիան ղեկավարել է 42 տարի: Դիկտատորի իշխանությունն անվերահսկելի էր, և պետական նավթի վաճառքից ստացված միջոցները, ինչպես նաև պետության ոսկու պաշարները պահվում էին Քադաֆիի կամ նրա ընտանիքի անձնական հաշիվներում, նրանց նստավայրերի բունկերներում:

Դիկտատորը սպանվել է կատաղած ամբոխի կողմից՝ 2011թ. հոկտեմբերին: Մինչ այդ՝ ապրիլին, Քադաֆիի առանձնատան նկուղներում հայտնաբերվել է 143,8 տոննա ոսկի, նույնքան էլ գտնվել է նրա չորս որդիների մոտ: Հայտնի է, որ նա նպատակ է ունեցել կործանել ամերիկյան տնտեսությունը: Դրա համար Քադաֆին ծրագրել է ոսկե դինար մտցնել շրջանառության մեջ և այն դարձնել աշխարհում ամենահուսալի արժույթը:

Թանկարժեք մետաղից բացի, Քադաֆին իր որդիների հետ տիրապետել է համաշխարհային առաջատար կազմակերպությունների հսկայական քանակությամբ ակցիաներին և արտասահմանում գտնվող թանկարժեք անշարժ գույքի՝ թվով 854:

Գնդապետի մահից հետո Ինտերպոլը գտել և սառեցրել է նրա բանկային հաշիվները՝ շուրջ 97 մլրդ դոլար (32 մլրդը՝ ԱՄՆ-ում, 20-ը՝ Մեծ Բրիտանիայում, 9-ը՝ Գերմանիայում, 1,7-ը՝ Ավստրիայում և այլն): Ուշագրավ է, որ ամենահուսալին համարվող Շվեյցարական բանկում դիկտատորը պահել է ընդամենը 350 մլն դոլար: Շվեյցարական իշխանությունները 2010թ. Քադաֆիի որդուն և նրա կնոջը ձերբակալել են՝ իրենց ծառաներին ծեծելու մեղադրանքով: Երկու օր անց նրանց ազատ են արձակել, սակայն դիկտատորը, վիրավորական համարելով շվեյցարական իշխանությունների գործողությունները, այնտեղի բանկերից դուրս է բերել միլիարդները:

Ոսկու և փողերի պահեստներն Աֆրիկայում են փնտրում

Քադաֆիի մահից հետո պարզվել է, որ բունկերներում պահվող ոսկին անհետացել է: Որոշ հետազոտությունների համաձայն՝ այն 2011թ. մայիսին բեռնատարների երկու շարասյուն դրանք տեղափոխել են Թունիս և Նիգեր, ապա թաքցրել են այդ և աֆրիկյան այլ երկրների անհայտ վայրերում:

Վերջերս, 2019թ. մայիսին, քենիական ընկերություններից մեկի պահեստում հայտնաբերվել են 100 մլն ԱՄՆ դոլար և փաստաթղթեր: Դրանք վկայում են, որ հարստությունը ժամանակին պատկանել է Մուամմար Քադաֆիին:

Գումարը պատահաբար է գտնվել, ընկերությունը դրա հետ կապ չի ունեցել: Արևմտյան փորձագետները եզրակացրել են, որ ոսկու մի մասը և գումարը Քադաֆիի ընտանիքի անդամները թաքցրել են, իսկ ավելի ուշ դրանք յուրացրել են ռուսական հատուկ ծառայությունները: Վերջիններս դիկտատորի մահից առաջ զբաղվել են լիբիական գաղտնի արխիվների տեղափոխմամբ և կարող էին քաջածանոթ լինել նրա գաղտնիքներին:

Բանկային հաշիվների նվազող մնացորդը

Եվս մեկ անհասկանալի պատմություն տեղի է ունեցել Բելգիայում: Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ բանկերը կարող են սառեցնել անհատի հաշիվները, բայց դրա պարունակությունը չեն կարող փոխանցել երրորդ անձի կամ կազմակերպության: Որոշ դեպքերում դա կատարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ որոշմամբ, իսկ նրա մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը կտրականապես դեմ են Քադաֆիի միլիարդներին վերաբերող նման բանաձևի ընդունմանը: Արդյունքում, դիկտատորի բանկային հաշիվների գումարը, ձևակերպված լիբիական կառավարության անունից, մաս-մաս վերադարձվում են Լիբիա, իսկ անձամբ նրա անունով ձևակերպվածները մնում են օտարերկրյա բանկերում:

Բելգիական Euroclear բանկում Քադաֆիի սառեցված 4 հաշիվներում պահվել է ավելի քան 16 մլրդ եվրո: 2017թ. աշնանը լրագրողները բացահայտել են, որ այդ հաշիվներից 10,1 մլրդ-ն անհետացել է: Բանկը փորձել է հերքել այդ տեղեկությունը, սակայն այդ տեղեկությունը հրապարակած Vif շաբաթաթերթի աշխատակիցների նկատմամբ այդպես էլ դատական հայց չի ներկայացրել: Այդ պատճառով, ենթադրվում է, ինչ-որ մեկն իր ձեռքն է վերցնում երբեմնի ամենահարուստ դիկտատորի ունեցվածքը՝ ամբողջությամբ կամ գոնե մասամբ չփոխանցելով Լիբիային ու նրա ժողովրդին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.