Ինչո՞ւ КГБ-ն արգելեց Գուլիայի «հավերժական շարժիչը»

Մեզ հայտնի լիցքավորման մարտկոցներից բացի՝ գոյություն ունեն նաև թափանիվներ և գերթափանիվներ: Դրանք այսպես կոչված իներցիոն մարտկոցներն են, որոնք կարող են կուտակել և պահպանել հսկայական քանակությամբ կինետիկ էներգիա: Այդպիսի սարքավորման յուրօրինակ տարբերակ էր ստեղծել խորհրդային գիտնական և ինժեներ Նուրբեյ Գուլիան:

Ինչ է Գուլիայի գերթափանիվը

Թափանիվն առօրյայում հանդիպող պարագա է՝ ժամացույցի կամ մեքենայի մեջ: Այն իրենից ենթադրում է ծանրաքարշ պտտվող անիվ, որը պտտելուց հետո կարող է ինքնուրույն պտտվել երկար ժամանակ: Գերթափանիվն ավելի կատարյալ սարքավորում է, բայց հիմքում միևնույն անիվն է: Պտույտների ժամանակ կորուստը նվազագույնի հասցնելու համար այն տեղադրվում է վակուում տարածքում (անօդ) կամ մագնիսական կախոցին: Մոտավորապես այդպիսին էր 1964թ. Գուլիայի առաջարկած կոնստրուկցիան: Այն մանրամասն նկարագրված է Էներգիայի իներցիոն մարտկոցներ գրքում:

Գիտնականը ստեղծել է իր գերթափանիվի մի քանի տարբերակներ, որոնք կարող էին կուտակել արգելակման էներգիան կամ սնուցվել անմիջապես էլեկտրաշարժիչից և կուտակված էներգիան փոխանցել բարձր՝ 98% ՕԳԳ-ով: Ներկայիս շարժիչներից և ոչ մեկը չի կարող գործել այդպիսի արդյունավետությամբ: Գերթափանիվը կարող է մի քանի անգամ ավելի շատ էներգիա կուտակել, քան ժամանակակից, նույն չափերի ու քաշի մարտկոցները: Օրինակ, 150 կգ-անոց գերթափանիվը կարող է սովորական մարդատար մեքենան տեղափոխել 2 մլն կմ:

Փորձարկում և շահագործում

Գուլիայի կողմից արտադրված առաջին թափանիվները կատարյալ չէին: Այնուամենայնիվ, դրանք գերազանցում էին այդ ժամանակ գոյություն ունեցող մարտկոցներին: Շահագործման ընթացքում դրանք նույնպես բավարար արդյունք են ցուցաբերել: Այն տեղադրել են Կուրսկի մի քանի երթուղայինների վրա, պատրաստվել է նաև բեռնատար մեքենա, որի շարժիչ ուժն ապահովել է շարժիչ-գեներատորով գերթափանիվը:

Այսպիսով, ԽՍՀՄ-ում հայտնվել էր յուրօրինակ ագրեգատ, որը կարող էր դառնալ համաշխարհային աննախադեպ երևույթ և երկրի արդյունաբերությունը հասցներ նոր մակարդակի: Եվ այդ ամենը նվազագույն միջոցներով ու էկոլոգիային գործնականում չվնասելով: Սակայն 1970-ականների սկզբին ծրագրի պետական ֆինանսավորումը դադարեցվեց, իսկ Գուլիայի կողմից նախագիծն ինքնուրույն իրականացնելու փորձերին Կառավարությունը չարձագանքեց:

Ինչո՞ւ սառեցվեց

Եվգենիյ Զոլոտովն իր Անիծված մարտկոցներ կամ Ինչո՞ւ չի լսվում գերթափանիվների ձայնը գրքում պատմում է, որ ծրագրի դադարեցմանը շահագրգիռ էր ԽՍՀՄ Արդյունաբերության նախարարությունը, իսկ ավելի ուշ՝ նաև КГБ-ի վերնախավը:

1960-70-ականներին ԽՍՀՄ-ում բենզինը կոպեկներ արժեր, ուստի գերթափանիվի մեջ հավելյալ միջոցներ ներդնել ոչ ոք չէր ցանկանում: Իսկ 1973թ.-ից սկսած նավթի ճգնաժամով պայմանավորված՝ նավթամթերքի գինն աճել էր ավելի քան 4 անգամ, և Գուլիայի գյուտը անպետք սարքավորումից վերածվել էր վնասակարի: Հարցն այն էր, որ եթե այն հայտնվեր Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ապա խորհրդային նավթն այլևս չէին գնի: Վերջինս պետական անվտանգության համար սպառնալիք էր:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.