Իսրայելի ԱԳՆ-ի և Ֆիննախ-ի միջև կոնֆլիկտի պատճառով բոլոր դեսպանատները փակվել են

Իսրայելի բոլոր դեսպանատները և հյուպատոսարանները դադարեցրել են գործունեությունը: Պատճառը երկրի Արտաքին գործերի և Ֆինանսների նախարարությունների միջև ծագած կոնֆլիկտն է:

Իսրայելի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2019թ. հուլիսի 21-ին ընդունված որոշումը ենթադրում է Իսրայելի կողմից արտասահման գործուղված դեսպանների աշխատանքային հարաբերությունների փոփոխություններ: Հաղորդվում է, որ սահմանված նոր կարգը արտաքին գերատեսչության ներկայացուցիչների համար անընդունելի է:

Արտգործնախարարությունը նշել է, որ դեսպանությունների գործառույթների համար ֆինանսավորման և աշխատակարգի փոփոխությունները վնասում են դեսպանատների գործունեությանը, ըստ այդմ նաև՝ երկրին: ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ֆինանսների նախարարությունը դիվանագետներին այլընտրանք չի թողել, ուստի դեսպանատները գործունեությունը դադարեցնում են:

Նման միջադեպ էր գրանցվել նաև 2014թ. մարտին, երբ փակվել էին Իսրայելի բոլոր դեսպանատները, հյուպատոսարաններն ու միջազգային կազմակերպություններում ներկայացուցչությունները, ինչպես նաև հենց նախարարությունը՝ Երուսաղեմում: Դիվանագետները տարիներ շարունակ պայքարել են աշխատանքային պայմանների և վարձատրության բարելավվում: 2018թ. օգոստոսին գործադուլ էին հայտարարել Իսրայելի բոլոր դեսպանատների աշխատակազմերը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.