Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա զարդարանքների և լուսավորության համար կծախսի 2,8 մլն լարի կամ մոտ 943 հազար դոլար: Այն նախորդ տարվանից ավել է մոտ 800 հազար լարիով կամ մոտ 170 հազար դոլարով:
Քաղաքային իշխանությունները 2020թ. դիմավորելու համար գնել են նոր տոնածառ: 25 մետրանոց ալյումինե կոնստրուկցիան իտալական IDO SRL ընկերությունն է արտադրել: Վերջինս հանդիսացել է Թբիլսերվիս գրուպի հայտարարած մրցույթի միակ մասնակիցը:
Սեպտեմբերի 25-ին կնքված պայմանագրի համաձայն՝ իտալական արտադրության տոնածառի համար Թբիլիսին կվճարի 304,8 հազար եվրո կամ 998 հազար լարի: Բացի այդ, IDO SRL-ի հետ կնքվել է ևս 2 պայմանագիր. սեպտեմբերի 30-ին իտալական ընկերության հետ կնքվել է 387 հազար եվրոյի պայմանագիր՝ ամանորյա լուսավորման կառուցվածքների և պարագաների համար, իսկ հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրով ամանորյա լուսավորության և պարագաների համար կվճարվի 137,5 հազար եվրո:
Նշենք, որ 2019թ. ամանորյա զարդարանքների ու լուսավորության համար Թբիլիսիի քաղաքապետարանը ծախսել է մոտ 2 մլն լարի կամ 775 հազար դոլար: