1990թ. ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ 100 տարի անց յուրաքանչյուր տանը կլինի համակարգիչ և բջջային հեռախոս: Տեխնոլոգիաները բավականին արագ են զարգանում: Աղբյուրը ներկայացնում է, թե ներկայումս մշակվող նորարարություններից որոնք են առաջիկա 10 տարում իրականություն դառնալու: Եվ դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ դրանք գիտաֆանտաստիկ ֆիլմի տեսարան կարող էին հիշեցնել:
1. Անվճար ինտերնետ ամբողջ Երկրի համար՝ տիեզերքից
Արդեն գրեթե 10 տարի հայտնի գյուտարար Իլոն Մասկը ծրագիր է մշակում, որը տիեզերքից արբանյակների օգնությամբ wi-fi տեխնոլոգիայով ինտերնետով կկարողանա ամբողջ Երկիր մոլորակը: Ներկայումս ԱՄՆ-ի համար արդեն բաց է թողնված շուրջ 1500 արբանյակ, որոնք ամերիկացիներին անվճար ինտերնետով են ապահովում: Իլոն Մասկի ընկերությունը բանակցություններ է վարում բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլն:
Ծրագրի իրագործումը կհարվածի ժամանակակից օպերատոր-մոնոպոլիստներին: Պետությունների մեծ մասը հետաքրքրված է նախագծով, քանի որ այն թույլ կտա միջոցները ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններին հատկացնելու փոխարեն ավելի շատ գումար հատկացնել առողջապահությանն ու կրթությանը:
Ի դեպ՝ նախագիծն արդեն 2-3 տարուց, ամենայն հավանականությամբ, կդառնա իրականություն ամբողջ աշխարհի համար:
2. Ինտերնետի կառավարում մտքով
Նույն Իլոն Մասկը մտածում է նաև մեկ այլ ուղղությամբ. մեծն հումանիստը մտադիր է ստեղծել հնարավորություն, որպեսզի հարցի պատասխան ստանալու կամ ինչ-որ գրքից տեքստ կարդալու համար մարդիկ ստիպված չլինեն գնել հատուկ սարքավորումներ: Մասկը ներկայումս մշակում է այնպիսի չիպ, որը կտեղադրվի, օրինակ, մարդու ականջի մոտ, որպեսզի մտքի միջոցով մարդն ինտերնետ-հարցում կատարի և ստանա պատասխանը հենց մտքում:

Առաջիկա 10 տարում հնարավոր է ստեղծվի նաև ավելի փոքր չիպ, որը նանոմագնիսով կմիանա մեր քունքին: Ապագայում կստեղծվի նաև օրգանիզմի մեջ ներծծվող չիպ, որի վերջնական նպատակը կլինի մարդու առավելագույն կյանքն ապահովելը՝ դժբախտ պատահարներից հեռու պահելու միջոցով:
3. Նեյրոպրոթեզներ
Այս ոլորտն արդիական է զարգացող երկրների համար: ԱՄՆ-ում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Կանադայում և այլ զարգացած երկրներում այն արդեն իրականություն է: Նշված երկրներում գոյություն ունի մեկամյա ապահովագրություն: Օրինակ` ձեռքը կորցնելու դեպքում հնարավոր է դիմել բժշակական հաստատություն և ձեռք բերել նեյրոպրոթեզ:

Նեյրոպրոթեզը կառավարվում է մտքի ուժով, լինի ձեռք, թե՝ ոտք: Առաջիկա 10 տարիների ընթացքում դրանց գինը նվազի, և նեյրոպրոթեզավորման ծառայություններով կապահովվեն Երկրի բոլոր պետությունները: Այն իրականից տարբերվում է միայն արտաքին տեսքով:
4. Թռչող մեքենաներ՝ GPS կառավարմամբ
ԱՄՆ-ը, Արաբական Էմիրությունները և Ճապոնիան ներկայումս մրցակցում են, թե իրենցից որն առաջինը խոշոր քաղաքներում կներդնի թռչող մեքենաներ: Մոտավորապես 2030թ. այն իրականություն կդառնա: Այդ մեքենաների անվտանգությունն ու բախման բացառումն ապահովելու է GPS-ավտոմատիկան: Վերջինս արդեն մի քանի տասնամյակ կիրառվում է սովորական տրանսպորտային ինքնաթիռների համար:
Նախատեսվում է սկզբնական շրջանում շահագործել օգտակար բեռների տեղափոխումն իրականացնող թռչող մեքենաներ, ապա նաև` սկսել սովորական վաճառքը ցանկացողներին: Ենթադրվում է՝ կներդրվեն վարորդական իրավունքի տրամադրման համապատասխան պայմաններ: