Հոգևորականն Արցախում լրտե՞ս է եղել. վրաց-ադրբեջանական նոր սկանդալ

Վրաստանի ուղղափառ եկեղեցում կրքերը թեժանում են: Սկանդալը սկսվել Սինոդի նիստից հետո, որտեղ կարգալույծ էր արվել Ճղոնդիդիի քահանայապետ Պետրե Ցաավան: Վերջինս Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին մեղադրել էր արվամոլության մեջ: Վրացական մամուլում այս կապակցությամբ մեծ աղմուկ է բարձրացել: Քահանայապետը ձեռք է բերել ինչպես կողմնակիցներ, այնպես էլ` հակառակորդներ:

Կարգալույծ արված հոգևորականի տարօրինակ անցյալի վերաբերյալ տեղեկություններ են տարածվում մամուլում: Աղբյուրներից մեկը հաղորդում է, որ Պաատա Ցաավան Արցախյան պատերազմի տարիներին՝ 1990-ականների սկզբներին, ադրբեջանցիների համար լրտեսությամբ է զբաղվել:

Այդ և այլ մանրամասներ վրացական Ալիա թերթին պատմել է Ամերիկայի ընկերների ակումբի նախագահ Իլյա Զուկակիշվիլին: Վերջինս 1992թ. վրացական Մեորե Արխի հեռուստաալիքի ռեժիսորն է եղել և ստացել է վավերագրական ֆիլմի պատվեր: Պարզվել է, որ նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանում: Հաղորդվում է, որ ֆիլմի պատվիրատուն Պաատա Ցաավան է եղել, ով հետո դարձել է քահանայապետ՝ ստանալով Պետրե անունը: Հայաստան ժամանելուց հետո Ցաավան հայտնել է, որ նկարահանումները պետք է կատարվեն Արցախում: Նկարահանող խումբը եղել է Շուշիում, Աղդամում և Ֆիզուլիում: Նշվում է, որ հենց այդ պահից էլ սկիզբ է առել վրաց ապագա հոգևորականի լրտեսական գործունությունը:

Նկարահանումներից հետո Ցաավան պահանջել է տեսաերիզն ամբողջությամբ իրեն հանձնել և անհետացել է՝ նկարահանող խմբին չվճարելով: Զուկակիշվիլին հայտնաբերել է իր գործատուին՝ պահանջելով բացատրություն տալ: Պաատա Ցաավայի խոսքերով՝ ինքը կատարել է Ադրբեջանի հատուկ ծառայության վերջին օղակների հանձնարարությունը, իսկ տեսաերիզը փոխանցել է ադրբեջանական կողմին: Զուկակիշվիլիին նշել է, որ Ցաավան շատ չի մանրամասնել, ապա նորից անհետացել է և հայնտնվել արդեն քահանայապետի կոչումով՝ Պետրե անվամբ:

Իլյա Զուկակիշվիլիի պատմությունն աղբյուրն արժանահավատ է համարում՝ հաշվի առնելով նրա անվան շուրջ սկիզբ առած սկանդալը: Հայտնի չէ, թե ինչպես է սադրիչն ու ադրբեջանական հատուկ ծառայությունների գործընկերը հայտնվել Վրացական ուղղափառ եկեղեցում:

Վրաստանի հոգևոր առաջնորդին ուղղված մեղադրանքներից ու վերջին սադրանքներից հետո, ինչպես հաղորդվում է, ոչ Պետրե կամ Պաատա Ցաավայի գործունեությունը վրաց եկեղեցում մոտեցել է իր ավարտին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.