Ադրբեջանում ազգային դրոշի օրվա կապակցությամբ տեղի ունեցել երթ՝ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան կարգախոսով: Հաղորդվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանները, ովքեր 90-ականներին կռվել են հայերի դեմ և պարտություն կրելով՝ ապաստանել են Բաքվում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաբերած խոսքերը կրկնելով՝ միջոցառման մասնակիցներն այցելել են շեհիդների գերեզմաններ, որոնք գտնվում են Բաքու-Թարթառ, Ղազախ-Գյանջա, Բիլյասուվար-Բեյլագան ավտոճանապարհների հարևանությամբ, հարգանքի տուրք են մատուցել զոհված ընկերների հիշատակին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությանն Ադրբեջանի նախագահն արձագանքել էր՝ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան:
Ալիևը մոռացել է, որ այդ նույն վետերանները, ովքեր կրկնում են իր խոսքերը, տարիներ առաջ Արցախում մարդասիրական հանցագործություններ իրականացնելուց հետո փախուստի էին դիմել դեպի Բաքու՝ մարտի դաշտում թողնելով իրենց զոհված ընկերների դիակներն ու ընտանիքները: Ի դեպ՝ վերջիններիս հայ ազատամարտիկները վերաբերվել են միայն հայ զինվորին բնորոշ ձևով՝ կարեկցաբար, մարդասիրաբար: