«Իսլամական պետությունը» ստանձնել է Սիրիայում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ ժողովրդապետության հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը:

Հայ հոգևորականը և նրա հայրը սպանվել են նոյեմբերի 11-ին՝ Դեր Զորի ճանապարհին: Հրազենային վիրավորում է ստացել Հասիչեի եկեղեցու սարգավագ Ֆաթի Սանոն, ով նույնպես նրանց մեքենայում է գտնվել: Հաղորդվում է, որ նրանք ուղևորվում էին Դեր Զոր՝ Հայ Կաթողիկե եկեղեցու վիճակին ծանոթանալու և տեղի հայ ընտանիքներին աջակցություն տրամադրելու նպատակով:

Բացի այդ՝ իսլամական ահաբեկիչներն այսօր մի շարք պայթյուններ են հեղինակել Ղամիշլի բնակավայրում:

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ զոհերի և վիրավորների թվում այլ հայեր չկան:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.