Ամանորի գիշերը՝ հրապարակում. հեքիաթային քաղաք, վերգետնյա անցում դեպի տոնածառ, Գորան Բրեգովիչ, սուրբծննդյան տոնավաճառ

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Ամանորյա միջոցառումների ընդհանրական ծրագիրը:

Հեքիաթային քաղաք, սուրբծննդյան տոնավաճառ, վերգետնյա անցում դեպի տոնածառ, և հռչակավոր Գորան Բրեգովիչն ու իր նվագախումբը՝ հենց ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումները սկսելու են դեկտեմբերի 20-ին ու շարունակվելու են 16 օր: Կծախսվի մոտ 325 մլն դրամ:

Կառավարությունը նոյեմբերի 14-ին ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա:

🎄Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 20-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես,

🎄Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,
🎄Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),
🎄Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,
🎄Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն,
🌲Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ նախատեսվել է մոտ 272 մլն դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ նախարարության համատեղ քննարկումների արդյունքում, հետևյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երևանի քաղաքապետարանը:

Հավելենք նաև, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում այս տարի կազմակերպվող տոնական միջոցառումների համար Թբիլիսիի քաղաքապետարանը կծախսի 2,8 մլն լարի կամ մոտ 943 հազար դոլար. նախորդ տարվանից 800 հազար լարի կամ մոտ 170 հազար դոլար ավելի:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.