Վրաստանի կառավարությունը վերականգնվող էներգետիկան հայտարարել է առաջնահերթություն: 2020թ. այնտեղ շահագործման կհանձնվեն 5 նոր հողմակայաններ՝ ընդհանուր 270 ՄՎտ հզորությամբ: 2020թ. վերջին Վրաստանը նախատեսում է հողմային կայանների հզորությունը հասցնել 332 ՄՎտ էլեկտրաեներգիայի, 2025թ.՝ 665 ՄՎտ-ի, իսկ 2030թ.՝ ավելի քան 1,3 հազար ՄՎտ-ի:
Օրերս Վրաստանի կառավարությունն աճուրդում վաճառել է երկրի միակ Քարթլի հողմակայանը: Քամին էլեկտրաէներգիայի վերածող կայանի 100 % բաժնետեր է դարձել Վրաստանի քամու ընկերությանը: Վերջինիս սեփականատերը Վրաստանի կապիտալ ԲԲԸ-ն է:
Հողմային էլեկտրակայանի նախնական գինն աճուրդում նշվել է 14,25 մլն դոլար: Կայանը վաճառվել է 14,4 մլն դոլարով:
Կարթլի հողմային էլեկտրակայանն ունի 20 ՄՎտ հզորություն, գտնվում է Գորի քաղաքի մոտ, Շիդա-Քարթլի շրջանում: Կայանի շինարարության համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրել է 24 մլն դոլարի վարկ: Այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2016թ. դեկտեմբերի 20-ին: