Տեղի է ունեցել փորձագիտական փակ հանդիպում-քննարկում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Նոյեմբերի 22-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի է ունեցել փորձագիտական փակ հանդիպում-քննարկում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Արմեն Գրիգորյանը՝ ՄԱՀՀԻ-ում, լուսանկարը՝ ՄԱՀՀԻ-ի

ՄԱՀՀԻ լրատվական ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի անվտանգության ներկայիս միջավայրի համատեքստում ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարը հանդես եկավ համապարփակ ելույթով, որում անդրադարձավ ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին, տարբեր ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունների անվտանգային բաղադրիչներին, ինչպես նաև ներկայացրեց դրանց դիմագրավելու ողղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերն ու տարեսկզբից մշակման փուլում գտնվող ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության համար առաջադրված պահանջներն ու սահմանված ուղենիշները:

Հընթացս Ա․Գրիգորյանը հակիրճ ամփոփեց նաև այն ծավալուն աշխատանքը, որն իր գլխավորած կառույցն իրականացրել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, որոնք արդեն իսկ նախադրյալներ են ստեղծել ինստիտուցիոնալ ու համակարգային հիմքերի վրա անվտանգային քաղաքականություններ վարելու համար։

Հաջորդիվ ՄԱՀՀԻ փորձագետներն Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղեցին Հայաստանի ռազմական, տնտեսական, էներգետիկ, ժողովրդագրական, տեղեկատվական և բնապահպանական անվտանգությանը վերաբերող հարցեր՝ ոչ միայն սեփական դիտանկյունները ներկայացնելով քննարկվող խնդիրների ու հարցերի վերաբերյալ, այլև հանդես գալով Հայաստանի անվտանգության ոլորտի և ԱԽ գրասենյակի կողմից տարվող քաղաքականության հետ կապված փորձագիտական առաջարկություններով:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուստեք կարևորեցին նման հանդիպումները, որոնք հավասարապես օգնում են թե՛ անվտանգության հարցերով զբաղվող փորձագիտական հանրույթին ավելի լավ հասկանալ երկրի վարած անվտանգային քաղաքականությունները, թե՛ լիազոր պետական մարմիններին, որոնք դրա շնորհիվ այլընտրանքային դիտարկումներ ու առաջարկություններ են ստանում հետադարձ կապի միջոցով։ Քննարկման մասնակիցները նման հանդիպումները պարբերական դարձնելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեցին։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.