Արդեն նշել ենք, որ իրականացվել է լրագրողների փոխանակման ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպես, ադրբեջանցի 3 լրագրողներ այցելել են Երևան և Արցախ, իսկ Հայաստանից 3 լրագրողներ (նրանցից մեկը ներկայացրել է Արցախը) մեկնել են Բաքու, Ղուբա և Գյանջա:
Ուշագրավ է, որ 1news.az-ի ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովը, չարաշահելով ընձեռնված հնարավորությունը, արցախյան լուսանկարները վերնագրել է «Մեր հողերը»: Դա այն դեպքում, երբ հայկական կողմից մեկնած լրագրողներն իրենց բավականին զուսպ են պահել:
Ինչպես երևում է մեկնաբանություններից՝ ադրբեջանցիներն Արցախ մեկնած լրագրողին հայտնում են իրենց շնորհակալությունը՝ «հայրենիք» գնալու համար: Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել նաև Էլչին Վալիևը (Trend.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կակվազա):