Նոյեմբերի 22-ին Tesla-ի հիմնադիր, գյուտարար և նորարար Իլոն Մասկը ցուցադրել է ընկերության նոր արտադրանքը՝ տարօրինակ արտաքին տեսքով պիկապը:
Այն բուռն քննարկման թեմա է դարձել թվիթերյան օգտատերերի կողմից: Վերջիններիս մեջ կան ինչպես զարմացած, հիացած, այնպես էլ ծաղրող մարդիկ:
Հաղորդվել է, որ զրահապատ պիկապի արտադրությունը մեկնարկելու է 2021թ.-ից: Մինչ այդ էլեկտրական մեքենան անցնելու է փորձարկումներ, քանի որ, ինչպես երևում է տեսանյութից, այն դեռ լիարժեք պատրաստ չէ: Մասնավորապես, զրահապատ ներկայացված ապակիները ցուցադրման ժամանակ կոտրվեցին:
Բայց դա, ամենայն հավանականությամբ, սխալմունք է եղել, քանի որ ցուցադրման հենց հաջորդ օրն արդեն խնդիրը կարգավորվել է:
Մասկը նշել է, որ մեքենան գծագրելիս ոգեշնչվել է «Շեղբի վրայով վազողը» ֆիլմից: Օգտատերերը էլեկտրոմոբիլի տեսքը նմանեցրել են մանկական էսքիզի հետ:
Շատերը ցանկություն են հայտնել Cybertruck-ը տեսնել տեսախաղերում:
Զրահապատ էլեկտրոմոբիլը համարել են ֆուտուրիստական` նմանեցնելով նախկին ֆանտաստիկ ֆիլմերում ցուցադրված մեքենաներին: