Իրանական ռազմանավերը կհաղթահարեն ավելի քան 12 հազար ծովային մղոնը՝ սահմանելով նոր ռեկորդ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):
Իրանի Ռազմածովային նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ պատրաստվում են ռազմածովային նավախումբ գործուղել ռուսական նավահանգստային Սանկտ Պետերբուրգ քաղաք:
Փոխծովակալ Հոսեյին Հանզադին հայտնել է, որ իրանական ռազմածովային նավախումբը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կուղևորվի առաջիկայում՝ ՌԴ ՌԾ նավատորմի օրվա կապակցությամբ:
Իրանական ռազմանավերը կհաղթահարեն ավելի քան 12 հազար ծովային մղոնը՝ սահմանելով նոր ռեկորդ: Նրանք անցնելու են Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ջիբրալթարի նեղուցով, Ատլանտյան օվկիանոսով, Դուվրի նեղուցով և Ֆիննական ծոցով: