Կախա Քալաձեն ֆիլմում ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված և ընթացիկ ենթակառուցվածքների և սոցիալական նախագծերը. ̶̶ REGST Տարածաշրջանային ուսումնասիրություններ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն ցուցադրել է իր պաշտոնավարման մասին պատմող Երկու տարի միասին ֆիլմը: Այնտեղ ներկայացվել են մայրաքաղաքում իրականացված ենթակառուցվածքների և սոցիալական նախագծերը: Դրանց շարքում են նաև Լադո Գուդիաիշվիլիի հրապարակի և կենտրոնական Ճավճավաձե պողոտայի շինարարությունը, որոնք մեկնարկել են այս տարվա մայիսին:
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել է նաև վարչապետ Գեորգի Գախարիան: Վրաստանի մայրաքաղաքի ղեկավարը, ֆիլմի ցուցադրմանը զուգահեռ, ներկայացրել է պաշտոնավարման երկու տարիների ընթացքում արձանագրած արդյունքները:
Կախա Քալաձեն քաղաքապետ է ընտրվել 2017թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ հավաքելով 51,09% ձայն: Համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2017թ. նոյեմբերի 12-ին՝ փոխարինելով Դավիդ Նարմանիային: Երկուսն էլ իշխող Վրացական երազանք կուսակցությունից են: