Ռուսական բեռնափոխադրող հսկա նավն ուղևորվում է դեպի Սիրիա

Սպարտա նավը մեծ քանակությամբ անհայտ պարունակությամբ բեռնարկղեր է տեղափոխում Տարտուս: Նախորդ տարի այս եղանակով ռազմատեխնիկա է փոխադրվել. ̶̶ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ)

Բոսֆորի նեղուցով նավերի անցումը դիտարկող Bosphorus Observer ծառայության տվյալներով` Սանկտ Պետերբուրգում գրանցված ռուսական Օբորոնլոգիստիկա ընկերության նավը նոյեմբերի 29-ին մուտք է գործել Միջերկրական ծովի ավազան: Սպարտա անունը կրող բեռնատար նավը Նովորոսիյսկից ուղևորվում է դեպի սիրիական Տարտուս նավահանգիստ: Այստեղ գտնվում է Ռուսաստանի Ռազմածովային ուժերի միջերկրածովյան նյութատեխնիկական ապահովման բազան:

Հրապարակված կադրերից երևում է, որ նավը տեղափոխում է մեծ քանակության բեռնարկղեր: Օբորոնլոգիստիկայի տվյալներով` նավը կարող է տեղափոխել մինչև 450 բեռնարկղ՝ յուրաքանչյուրը 22 տոննա կշռող: Այն համարվում Ռուսաստանի ամենամեծ բեռնափոխադրող նավերից մեկը. նրա երկարությունը ֆուտբոլի մարզադաշտից մեծ է:

Բեռնարկղերի պարունակության մասին տեղեկություն չկա: Հայտնի է, որ 2018թ. օգոստոսին ռուսական նույն մեծությամբ մի քանի նավ Սիրիա է տեղափոխել մեծ քանակությամբ ռազմատեխնիկա, այդ թվում և՝ տանկեր ու ՀՄՄ-ներ: Նավերը և նրանց օժանդակ նավակները կրում են ռազմածովային դրոշ. նրանց չի կարելի ձերբակալել կամ խոչընդոտել:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.