Ումի՞ց է պատրաստվում պաշտպանվել Լեհաստանը եւ ինչո՞ւ է ԱՄՆ-ը 10 անգամ մեծացնում այնտեղ իր զորքերի թիվը.– REGST (Տարածաշրջանային Ուսումնասիրություններ)
Լեհաստանում նախորդ շաբաթ տեղի են ունեցել արտասովոր վարժանքներ: Դրանց մասին տեղեկատվությունը գաղտնի է նույնիսկ մասնակիցների համար: ԱՄՆ-ը հայտարարել են Լեհաստանում ռազմական ներկայությունը 10 անգամ մեծացնելու մասին:
Լեհական մամուլում տեղեկություններ են տարածվել մեծ թվով պահեստազորայինների հավաքի մասին: Մի քանի շրջաններում ու քաղաքներում նույնիսկ գիշերվա կեսին են այցելել ու տեղեկացրել շտապ հավաքակայան մեկնելու հրամանի մասին:
Քաղաքացիներին այլ մանրամասներ չեն հայտնել տարօրինակ օպերատիվ հավաքների մասին: Լրագրողների հարցերին զինվորականները սպառիչ պատասխան չեն տվել: Չեն հաղորդվել զորավարժությունների տեղի և ժամկետների վերաբերյալ: Պատասխանատու անձինք հրաժարվում են մեկնաբանել այս կապակցությամբ:
Զինկոմիսարիատներում տրամադրվող միակ պատասխանն այն է, որ Լեհաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ցանկացած ժամի պաշտպանել հայրենիքը: Pravda-ի հոդվածագրին հետաքրքրում է, թե ումից է ցանկանում պաշտպանվել Լեհաստանը։
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի վերջին հայտարարություններին՝ Լեհաստանն արեւելյան ուղղության համար մարտադաշտ դարձնելու եւ այստեղ գտնվող ռազմական ներկայությունը 10 անգամ բազմապատկելու մասին։ Այստեղից հետեւություն է արվում, որ արեւմտյան ժողովրդավարականների կողմից նախապատրաստվում է հերթական արյունահեղ ավանտյուրան։
Այս դեպքում կանխատեսվում է իրադարձությունների այսպիսի զարգացում՝
- Հարված Կալինինգրադի ուղղությամբ.
- Ներթափանցում Բելառուս.
- Զորքերի անցկացում Ուկրաինա։
Աղբյուրում նշվում է, որ եթե սա իրականություն դառնա, ապա աշխարհը համաշխարհային աղետի նախաշեմին է գտնվում։ Ամերիկայի կողմից նման քայլի գնալը մեկնաբանվում է որպես գումարային սպառնացող ճգնաժամի հաղթահարում՝ անմեղ մարդկանց արյան գնով. պատերազմը կջնջի պարտքերը։