Հարցազրույց Վարուժան Գեղամյանի հետ. Թուրքիա — գազատարներ, ՆԱՏՕ, ներքաղաքական իրավիճակ

Թուրքիային առնչվող արդիական թեմաների շուրջ զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

REGST. Տեղի ունեցավ TANAP-ի բացումը, Էրդողանը հայտարարեց նաև հունվարի 8-ին «Թուրքական հոսքի» բացման մասին. ի՞նչ նշանակություն ունի այս գազատարների գործարկումն Անկարայի համար:

Վարուժան Գեղամյան. Թուրքիայի տարածքով էներգակիր նոր ենթակառուցվածքների ստեղծումն ու շահագործումը հնարավորություն է տալիս Անկարային ձեռք բերել լրացուցիչ կարևորություն տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքականության հարացույցում։ Մասնավորապես, Թուրքիան կարող է դիտարկվել որպես Եվրոպայի համար գլխավոր տարանցիկ ուղի, որը այլընտրանք է Ռուսաստանին։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ևս մեկ ենթակառուցվածքի միջոցով կապվում է Հարավային Կովկասի հետ, ինչը ազդեցության լրացուցիչ գործոն է Անկարայի համար։

REGST. Ո՞ւր են հասել Թուրքիա-ՆԱՏՕ (ԱՄՆ) հարաբերությունները. ի՞նչ փուլում են դրանք «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից և Ռուսաստանի հետ մերձեցումից հետո:

Վարուժան Գեղամյան. ՆԱՏՕ-Թուրքիա և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ներկայումս նկատվում է բարձր հարաբերությունների՝ պատմականորեն ամենացածր մակարդակը։ Կարելի է ասել, որ 2013 թվականից հետո նկատված լարվածությունը հասել է իր գագաթնակետին, որի դրսևորումները կարելի է համարել վերջերս արձանագրված փոխադարձ ագրեսիվ հռետորաբանությունը և տարաձայնությունները տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրների շուրջ։

REGST. Ներքաղաքական ինչպիսի՞ իրավիճակ եք կանխատեսում Թուրքիայի համար առաջիկա տարիներին:

Վարուժան Գեղամյան. Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վրա առավել մեծ ազդեցություն են ունենալու առաջիկա տարիների տնտեսական ցուցանիշները։ Մինչև հաջորդ համապետական ընտրությունները (որոնք նախանշվում են 2023թ.) տնտեսական գործոնը կլինի ամենաորոշիչը ներքաղաքական պայքարում։ Պակաս հետաքրքրական չէ հետևել նաև մեծ քաղաքներում (Ստամբուլ, Իզմիր, Ադանա) ընդդիմադիր գործիչների (իմա՝ քաղաքապետների) աշխատանքին, որը ևս կարող է էական նշանակություն ունենալ Էրդողանի և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը մարտահրավեր նետելու տեսանկյունից։


REGST-ի հարցերին պատասխանեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

REGST

Տարածաշրջանային ուսումնասիրություններ / Regional Studies

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.