Ավտոմեքենան կառավարվելու է մտքի ուժով: Այն նախատեսված է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար – REGST (Տարածաշրջանային Ուսումնասիրություններ)
Ռուսական Zetta ընկերությունը և Նիժեգորոդսկի Լոբաչևի անվան համալսարանը մշակում են աշխարհում առաջին նեյրոմոբիլը: Այն նախատեսված է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Մտքի ուժով կառավարվող էլեկտրոմոբիլն արդեն անցնում է փորձարկումները: Նեյրոմոբիլների առաջին խմբաքանակը նախատեսվում է վաճառքի հանել 2022թ.:
Ժամանակակից ձեռքբերումների պարագայում նույնիսկ հեղափոխական համարվող տեխնոլոգիան հիմնված է վարորդի նյարդային համակարգի և մեքենայի կառավարման համակարգի ներառականության վրա: Ավտոմեքենայի համար ղեկ ու փոխանցման տուփ է հանդիսանում մարդու ամբողջ մարմինը:
Հաղորդվում է, որ ցանկության և հնարավորության դեպքում նեյրոմոբիլը հնարավոր կլինի կառավարել նաև ձայնով: Հարմարավետության համար այն օժտված է լինելու հավելյալ իրականության լիարժեք համակարգով: Վերջինս ուղևորության մասին ամբողջ տեղեկատվությունը հաղորդելու է առանձին դիսփլեյի կամ դիմապակու վրա:
Արդեն հայտնի է, որ խելացի հաշմանդամի հիմքում ընկած է ռուսական առաջին էլեկտրոմոբիլը՝ Zetta-ն: Վերջինի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է: Նրա սերիական արտադրությունը մեկնարկելու է 2020թ. առաջին քառորդին: Մտքի ուժով կառավարվող Zetta նեյրոմոբիլի դեպքում առավելագույն արագությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, նվազեցվել է. 60 կմ/ժ: Այն 16 կիլովատանոց մարտկոցի մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 200 կմ ճանապարհ:
Էլեկտրական նեյրոմոբիլը նախատեսվում է արտադրել Տոլյատիի գործարանում: Հաշմանդամների համար նախատեսված մեքենայի գինը դեռևս հայտնի չէ: Կանխատեսվում է, որ այն ավելի բարձր կլինի, քան Zetta-յի սովորական էլեկտրոմոբիլը: Վերջինիս գնահատված արժեքը 450 հազար ռուբլի է (մոտ 3,2 մլն դրամ):
Հավելենք, որ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ-պետություններ են: Եվրասիական տնտեսական միության տարածքում բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաները, մոտոցիկլետներ և հեծանիվներն ազատված են մաքսատուրքից:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին:
Տարածաշրջանային ուսումնասիրություններ / Regional Studies