Apple-ը սեփական արբանյակային տեխնոլոգիայի ստեղծման գաղտնի աշխատանքներն է սկսել

Ընկերությունն արդեն աշխատանքային խումբ է ձևավորել: Ամերիկա-Չինաստան տիեզերական հակամարտությունը նոր թափ է հավաքում: — REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):

Apple ընկերությունը սկսել է աշխատել գաղտնի նախագծի վրա. մշակում է սեփական արբանյակային տեխնոլոգիան: Ամերիկյան աշխարհահռչակ կազմակերպության նպատակը սեփական սարքավորումների միջև տեղեկատվության փոխանցման դյուրացումն է: Խնդիրն այն է, որ ներկայումս համաշխարհային պայքար է ընթանում 5G կապի համար, իսկ այդ ոլորտում առաջատարը Չինաստանն է:

Եթե նախագիծը հաջողվի, ապա Apple-ի սարքավորումներն ավելի քիչ կախվածություն կունենան բջջային կապի օպերատորներից: Կստեղծվի GPS-ի գործառույթները բարելավելու, աշխարհատեղորոշման հստակեցման հնարավորություն, կապի որակը կբարձրանա, իսկ համացանցը՝ ավելի արագ: Մշակման խմբի կազմում ընդգրկվել են օդատիեզերական և արբանյակային ոլորտների ինժեներներ՝ Մայքլ Թրելայի և Ջոն Ֆենվիկի գլխավորությամբ: Վերջինս Google-ի տիեզերական տեխնոլոգիաների նախկին ղեկավարն է: Նրանք երկուսով նախկինում աշխատել են արբանյակային լուսանկարներ իրականացնող Skybox Images ընկերությունում: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է 5 տարի:

Նախագծի մասին տեղեկություններն առատ չեն: Բացառված չէ, որ այն կարող է փակվել կամ տեղափոխվել: Արբանյակային տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, ով նշված նախաձեռնությունը հռչակել է ընկերության համար առաջնահերթություն: Դրանով պայմանավորված՝ Apple-ի՝ հետազոտությունների և մշակումների համար հատկացված ծախսերն այս տարի ավելացել են 14 %-ով՝ հասնելով 16 մլրդ դոլարի:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.