The Washington Post-ի հոդվածագիր Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրվողներից 5-ին կախաղան են բարձրացրել, իսկ 3-ին 24 տարվա ազատազրկման դատապարտել: ̶̶ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):
Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար 5 հոգի կախաղան է բարձրացվել: Սպանության մասնակիցներից ևս 3-ը դատապարտվել են 24 տարվա ազատազրկման:
Իշխանությունները մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակել, բայց ԶԼՄ-ներն ավելի վաղ տարածել էին ցանկը:
Դատախազը նշել է, որ Խաշոգջիի սպանությանը մասնակցած մեղադրյալների թվում է նաև արքայական նախկին խորհրդական Սաուդ ալ-Քախթանին: Իշխանությունները հայտարարել են, որ նրա վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարել, բայց մեղադրանք չի առաջադրվել, և նա ազատ է արձակվել:
The Washington Post-ի հոդվածագիր Խաշոգջիի անհետացման մասին հայտնի էր դարձել 2018թ. հոկտեմբերին: Նա կորել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցից հետո: Այնտեղ լրագրողը գնացել էր ամուսնալուծության փաստաթղթերը ստանալու:
Սաուդյան իշխանությունները Խաշոգջիի մահվան հանգամանքը փաստել են միայն հոկտեմբերի 20-ին: Նրանց խոսքով` լրագրողը մահացել է ծեծկռտուքի հետևանքով: Մարմինը մինչ օրս գտնված չէ: Տարբեր ենթադրությունների համաձայն` մարմինը մասնատել և դուրս են բերել շենքից: Խաշոգջին հայտնի էր որպես թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի իշխանության քննադատ:
2018թ. նոյեմբերին The Washington Post պարբերականը հայտարարել էր, որ ԿՀՎ-ն Սաուդյան թագաժառանգին Խաշոգջիի սպանության մեղսակից է համարում: Թագառանգնը հերքել է իր մասնակցությունը:
2018թ. դեկտեմբերին Time ամսագիրը Խաշոգջիին հետմահու հռչակել է Տարվա մարդ: Սա վերջին 90 տարվա մեջ առաջին դեպքն էր, երբ նման անվանակարգին արժանացածը ողջ չէ:
Նկարը՝ Time-ի: Աջ կողմում՝ Ջամալ Խաշոգջի