Էրդողանը ներկայացրել է թուրքական առաջին էլեկտրական քրոսովերը

Թուրքիայի Բուրսա նահանգի Գեբզե քաղաքում տեղի է ունեցել թուրքական առաջին էլեկտրական քրոսովերի ներկայացումի: Մեքենան անձամբ փորձարկել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ նախագծի վրա աշխատել են ավելի քան 100 թուրք ինժեներներ՝ օգտագործելով բացառապես թուրքական տեխնոլոգիաները: Նրա խոսքով՝ նոր գործարանը ստեղծվելու է Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Գեմլիք քաղաքում:

Թուրքիայի նախագահը միջոցառման սկզբում նստել է թուրքական առաջին ավտոմեքենայի՝ 1961թ. արտադրության Devrim-ի ղեկին, իսկ վերջում՝ թուրքական առաջին էլեկտրոմոբիլի ղեկին:

Հաղորդվում է, որ նախագծի ներդրումը 22 մլրդ դոլար է, իսկ գործընթացը կտևի 13 տարի: Թուրքական ավտոմեքենաներ նախաձեռնողական խումբը (TOGG) նախատեսում է տարեկան արտադրել 5 մոդելի 175 հազար մեքենա: Կառավարությունը մինչև 2035թ. մտադիր է գնել 30 հազար էլեկտրոմոբիլ:

Էրդողանը նշել է, որ մինչև 2022թ. ամբողջ Թուրքիայում պատրաստ է լինելու էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների ենթակառուցվածքը: Մեքենաների վաճառքը նույնպես 2022-ից է նախատեսվում: Էրդողանն ընդգծել է, որ սա բացառապես թուրքական արտադրություն՝ մասնագետներով, ինժեներներով հանդերձ, առանց օտարերկրյա լիցենզիաների:

Թուրքական առաջին մեքենան՝ Devrim-ը, 1961թ.-ցի հետո չէր ունեցել սերիական արտադրություն:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.