Թեհրանը դիմակայելու է ցանկացած ագրեսիայի և պայմանավորվածության, որոնց նպատակը տարածաշրջանի երկրները թուլացնելը, ապաինտեգրելն ու կործանելն է: ̶̶ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):
Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է օտարերկրացիների կողմից Սիրիայում կամ տարածաշրջանի որևէ այլ երկրում անվտանգության գոտու ստեղծմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի կառավարությունը դեմ է Սիրիայում կամ տարածաշրջանի որևէ այլ պետությունում օտարերկրյա միջամտությանը, քանի որ դա համարվում է փոփոխություն տարածաշրջանի ինչ-որ հատվածում, ինչպես նաև՝ պետությունների կործանում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմակայելու է ցանկացած դաժանության, ագրեսիայի և պայմանավորվածության, որոնք նպատակ ունեն թուլացնել կամ ապաինտեգրել տարածաշրջանի երկրները,- ընդգծել է Վելայաթին:
Իրանի նախկին արտգործնախարարը հավելել է, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը երբեք չի կարող ծառայել այդ երկրի հետաքրքրություններին:
Նրա խոսքով՝ Սիրիայի Սահմանադրությունում փոփոխությունները պետք է կատարի հենց սիրիացի ժողովուրդը, ոչ թե՝ օտարերկրացիները: Վելայաթին համոզմունք է հայտնել, որ սիրիական կառավարությունն ու ժողովուրդն անպայման ահաբեկիչներից կազատագրեն Իդլիբը:
Իրանցի պաշտոնյան տարածաշրջանի երկրներին կոչ է արել միանալ դիմակայությանը՝ նշելով, որ հակառակ դեպքում այն չարիքներն ու դաժանությունները, որոնք արդեն 9 տարի շարունակվուն են Սիրիայում, կարող են տարածվել տարածաշրջանի մյուս երկրներում: