Թուրք պատգամավորներն առաջարկել են զորք ուղարկել Արցախ՝ Լիբիայի փոխարեն

Լիբիա զորք ուղարկելու նախագիծը Մեջլիսում ընդունվել է: Սակայն մի մասը պահանջել է Լիբիայի փոխարեն աջակցել «եղբայրական Ադրբեջանին՝ ազատագրելու օկուպացված տարածքները»: REGST

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (TBMM, խորհրդարան) կողմ է քվեարկել օրենքի նախագծին, որով նախատեսվում է Լիբիա զորք ուղարկելու հնարավորությունը: Սակայն մի շարք ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ դեմ են հանդես եկել թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու որոշմանը: Լավ կուսակցության (İyi Parti) պատգամավոր Այթուն Չըրայն (Aytun Çıray) առաջարկել է թուրք զինծառայողներին Լիբիայի փոխարեն ուղարկել Ղարաբաղ՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու:

Թուրք պատգամավորի խոսքով՝ եղբայրական Ադրբեջանի տարածքի 20%-ն օկուպացիայի է ենթարկված: Չիրայը կոչ է արել նախ այդ տարածքներն ազատագրել: Պատգամավորը խորհուրդ է տվել չներքաշվել նոր խնդրի մեջ՝ զորք ուղարկելով Լիբիա, փոխարենն աջակցել Ադրբեջանին: Այդ մասին նաև գրառում է կատարել.

(Թրգմ.խմբգր.) Հարգարժան նախագահն ասել է. «Գնում ենք այնտեղ, որտեղ հրավիրել են»: Ինչո՞ւ են հրավիրել: Եղբայր Ադրբեջանի հողերի 20%-ն օկուպացիայի տակ է, եկեք նախ դրանք պահենք: Ինչո՞ւ չեք անում:

Հայտնի է, որ Լիբիա զորք ուղարկելու նախագծի օգտին կողմի է քվեարկել 325 պատգամավոր: Ընդդիմադիր Հանրապետական, Լավ, Երջանկության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցություններից 184 պատգամավորներ դեմ են քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.