Հորմուզի նեղուցը թողնելու պատճառ է նշվում Իրանի կողմից հարձակման վտանգը: Ամերիկյան նավերը հեռացել են իրանական հրթիռների հարվածի տիրույթից: REGST
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հրամայել է Հորմուզի նեղուցից արտակարգ կերպով հեռացնել ամերիկյան նավատորմը: Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է բացառապես բոլոր նավերին, որոնք գտնվել են նշված տարածքում: Պատճառ է նշվում Իրանի կողմից հարձակման վտանգը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը իրանական ափամերձ տարածքի հրթիռային համալիրների և թևավոր հրթիռների հարվածի տիրույթում գտնվող գոտուց հարյուրավոր կիլոմետրերով հեռացրել է Հարրի Տրյումեն ավիակիրը:

Հաղորդվում է, որ նման էվակուացիան վկայում է Վաշինգտոնի անհանգստության մասին` հաշվի առնելով, որ Իրանն ափամերձ գոտում ունի տասնյակ հրթիռային համալիրներ, հազարավոր թևավոր և բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են շրջանցել ամերիկյան ՀՕՊ ցանկացած համակարգ:
